Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելու և Արագածոտնի մարզի Արտենիի առողջության կենտրոնին, ինչպես նաև Սիսիանի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին նախագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ որպես նվիրատվություն «Լույս» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված բժշկական սարքավորումները և գույքը նվիրել «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերությանը և «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
Պաշտպանության նախարարին, Արագածոտնի մարզպետին և Սյունիքի մարզպետին հանձնարարվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վերջիներս մեկամսյա ժամկետում կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ կապահովվեն որոշումից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանք իրականացնելով կազմակերպությունների միջոցների հաշվին։