16-18 տարեկան չորս տղաները սննդի կետից գողացել են դրամարկղի գումարը. ոստիկանություն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն էր զանգահարել մի ՍՊԸ մենեջեր և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.40-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել ու Թումանյան փողոցի սննդի կետից գողացել են բջջային հեռախոս և դրամարկղի գումարը:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Նոր Արեշի, Սարի թաղի և Բուզանդի փողոցի բնակիչ 16-18 տարեկան չորս տղաներ:

Հոկտեմբերի 28-ին նրանք բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել