Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 24-ին հրաման է ստորագրել, որով ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանին ազատել է փրկարար ծառայությունից՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Նրա ծառայությունը կազմել է 20 տարի, 9 ամիս, 2 օր։
Լուսանկարը՝ Armenpress-ի