Ավազակային հարձակում Երևանի քաղաքապետարանի մոտ. ոստիկանություն

Օգոստոսի 28-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեցին, որ գանգուղեղային տրավմա և գլխուղողի ցնցում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նրա հայտնածով Երևանի քաղաքապետարանի մոտ անծանոթ մարդիկ ծեծել են իրեն։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի իրական հանգամանքները։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ երիտասարդը ենթարկվել էր ավազակային հարձակման։

Շուտով պարզվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Հրազդանի 33-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել