Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 19-ին որոշում է ընդունել, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Ավետիսյանի անուն-ազգանունը հանել է գործերի բաշխման ցանկից՝ սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 23- ը ներառյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աիդա Դավթյանի և Արմենուհի Բադիրյանի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի, Գոռ Թորոսյանի և Հովիկ Շահնազարյանի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: