Թափուր աշխատատեղեր՝ Գյումրիում կառուցվող մաքսատանը. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակում տվյալ տարածքում շահագործման է հանձնվելու նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման արդիականացված կենտրոն։ Նշված կենտրոնում քաղաքացիական աշխատանքի անցնելու համար հրավիրվում են Շիրակի մարզի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն [email protected]Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 7-ը ներառյալ։

2019 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել