Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է՝
«Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին:
Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը» :