Վարդավառին Հյուսիսային պողոտայում 27-ամյա աղջկա աչքը վնասվել է

Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:00-ին, Հյուսիսային պողոտայում 25-ամյա մի երիտասարդ Վարդավառի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել 27-ամյա և 43-ամյա երկու քաղաքացուհու վրա, ինչի հետևանքով 27-ամյա քաղաքացուհին ստացել է նշված վնասվածքը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 22:05-ին երիտասարդը Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել