22-ամյա երիտասարդը հրկիզել է տնակը

Հունիսի 30-ին, ժամը 5.05-ին ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի սկզբնամասում տնակ է այրվում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը ժամը 4.30-ի սահմաններում բնակելի տնակում հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածից, որտեղից մտել է էլեկտրական հոսանքի մալուխները և տնակը գույքի հետ միասին ամբողջովին այրվել է:
Հրդեհի ժամանակ տնակում ոչ ոք չի եղել:

Ըստ նախնական տվյալների հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հոսանքի լարերի կարճ միացումը:
Դեպքի առթիվ հուլիսի 9-ին հարուցվեց քրեական գործ:
Սպիտակի ոստիկանների միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին պարզվել է, որ հունիսի 30-ին ժամը 4.30-ի սահմաններում տնակը հրկիզել է Ռուսաստանի Դաշնության 22-ամյա մի քաղաքացի: Նա ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել