Վերականգնվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը

Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել էր: Որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելներում:

Այժմ մետրոպոլիտենի բոլոր կայարանները աշխատում են սովորական ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել