Տղամարդկանց տաբատի գրպաննեից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացրած, յուրահատուկ հոտով, ավելի քան ութ գրամ կշռով զանգված. ոստիկանություն

Մարտի 18-ին Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի մի տնից գողություն էր կատարվել:  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները Կոտայքի ոստիկանության և քննչական մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ երեք երիտասարդներ, երկուսը՝ 20, երրորդը՝ 18 տարեկան:

Հուլիսի 9-ին նրանցից երկուսը հայտնաբերվել, բերման ենթարկվել բաժին, տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացրած, յուրահատուկ հոտով, ավելի քան ութ գրամ կշռով զանգված: նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, քաղել է նույն օրը՝ իրենց թաղամասում գտնվող հիմնական դպրոցի մոտակայքից՝ անձնական օգտագործման համար:

Ձեռնարկվում են միջոցներ երրորդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել