834 միլիոն դրամի կտրամադրվի 284 ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար. Կառավարությունը հաստատեց որոշման նախագծեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հաստատմանը ներկայացրեց շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող թվով 6 ավագ դպրոցների, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական ուսումնական հաստատությունների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու վերաբրյալ որոշման նախագիծը:

Մեկ այլ որոշման նախագծով՝ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 834 միլիոն դրամի կտրամադրվի 284 ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար։

Հայաստանի Հանրապետության կառավարության մեկ այլ որոշման նախագիծ էլ ընդունեց, որի  արդյունքում կստեղծվի հնարավորություն իրականացնել «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, 30 հանրակրթական դպրոցների և 10 ավագ դպրոցների՝ հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

Նախատեսվում է նաև պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 68 միլիոն դրամ տրամադրել՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ների, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամների շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

4 որոշման նախագծերն էլ կառավարությունը ընդունեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել