50-100 հազար դրամի չափով տուգանք՝ ծնողի կամ երեխայի դաստիարակության և խնամքի պատասխանատուի համար

Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝ պատժվում է տուգանքով՝ 50-100 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով՝ 100-200 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել