Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տասն օրով երկարաձգել է www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:
Նախարարությունը, հաշվի առնելով հասարակական ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ, որոշել է քաղհասարակության առաջարկով հանրային քննարկման ժամկետը 30 օրվա փոխարեն սահմանել 40 օր:
Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ լավագույն Ռազմավարությունը մշակելու նպատակով: