Ավտոկայանների հասարակական զուգարաններում տիրում է հակասանիտարական վիճակ. առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Ավտոկայաններում տեղակայված հասարակական զուգարանները նոր չէ, որ շահագործվում են սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումներով: Դրանցում տիրող հակասանիտարական վիճակը միշտ եղել է թե հանրային, թե պետական մարմինների քննարկման առարկա:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Թեպետ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է այդ ոլորտին և համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնում իրականացված կանխարգելիչ միջոցառումների և վարչական վարույթների արդյունքում վերհանած սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտումների մասին, ցավոք, տնտեսվարողները դեռ պատշաճ ուշադրության չեն արժանացնում այդ խնդիրը:

Դրա ապացույցն է նաև վերջին օրերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ուղիղ միացմամբ տարածած հայտարարությունը, որում ներկայացված է «Կիլիկիա╗ կենտրոնական ավտոկայանի հասարակական զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարության հիմքով Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել