Պետք է հետաքննություն կատարվի՝ պատճառները պարզելու համար. ԱԻՆ-ը՝ Կառավարական տան 1-ին շենքում բռնկված հրդեհի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դրդեհը մարվել է ժամը 09:20-ին:

Այրվել են գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Իրավաբան.net-ին նախարարությունից հայտնում են, որ հրդեհի պատճառների վերաբերյալ մեկնաբանություն տալ չեն կարող:

«Պատճառները հայտնաբերելու և հասկանալու համար կոնկրետ աշխատանք է տարվում հրդեհը մարելուց հետո՝ ոստիկանության, ԱԻՆ-ի և այլ գերատեսչությունների կողմից: Պետք է հետաքննություն կատարվի՝ պատճառները պարզելու համար»,-նշեց ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել