Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալները ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։
Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։
Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։
Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ։