Որոշ ընկերությունների ղեկավարների տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա. Նիկոլ Փաշինյան

Տնտեսության զագացման, մրցունակության համար Հայաստանում չափազանց կարևոր է վարկերի հասանելիությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: Նա նշեց, որ նկատի ունի տոկոսադրույքների նվազման մասին:

«Մենք հույս ունենք և համոզված ենք, որ Հայաստանի Կենտրոնակա բանկը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այս խնդիրը: Եվ ի վերջո, մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը: Մեր երկրի տնտեսական աճը և աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից և ինչպես նախկինում ասել եմ, Հայաստանում կանընկերություններ, որոնց ղեկավարների տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության ընթացիկ վիճակի վրա և նույնիսկ ցնցումներ առաջացնել: Մեր նպատակադրումն է ստեղծել տնտեսական մի այնպիսի համակարգ, այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձևավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ և նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոնացված և սփռված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց նաև, որ այնպես չէ, որ երկրում չպետք է խոշոր ընկերություններ լինեն, այլ հակառակը՝ հույս հայտնեց, որ Հայաստանում խոշոր ընկերությունները կշատանան: Վարչապետը հավելեց, որ կառավարությունը չի ցանկանում՝ փոքր բիզնեսը միշտ փոքր, իսկ միջին բիզնեսը միշտ միջին մնա: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսական այս շերտերի միջև լինեն հաղորդակցության ուղիներ և մեր տնտեսության ծավալներն աճեն և նրանց հետ միկրոբիզնեսը փոքր, միջին և խոշոր ընկերության հնարավորություն ունենա»,-հավելեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել