ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/01/msgId1548230655477-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/01/msgId1548230655719.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/01/msgId1548230655596.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/01/msgId1548230655658.jpg)