Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ կասեցվել են այն փաստաբանների արտոնագրերը, ովքեր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ են դարձել:
ՓՊ հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ փաստաբաններ՝
- Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95),
- Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618),
- Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091),
- Սուրեն Սամվելի Գրիգորյանը(արտոնագիր № 2037),
- Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391),
- Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788),
- Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092):
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը … ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:
Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետով: