Հունվարի 22-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգարդրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 55-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերով` Երևանի «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի 2017-2018թթ. գործունեության ուսումնասիրության համար, թվով 19 գերեզմանատներում, աշխատանքային առանձին խմբերի կողմից տեղում դիտարկումներ իրականացնելու նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևանի աշխատակազմի վերահսկողության վարչությանը հատկացնել 500 լիտր հեղուկ վառելանյութ՝ (բենզին) աշխատանքային խմբի աշխատանքների լիարժեք կազմակերպման համար
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և վերահսկողության վարչությունների պետերի վրա»։