Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանելու վճարները

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ:

Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 7-ին:

Որոշման 13-րդ կետը սահմանում է, որ Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

բ. ժամը 24:00-ից (00:00-ից) մինչև 09:00-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

գ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 15.000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

դ. 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 10.000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

ե. 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20.000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել