ԱԺ-ն կես միլիոն դրամի գիրք-հուշանվեր է գնել

Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի նոյեմբերի 11-ին պայմանագիր է կնքել «Կոլլաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով հուշանվեր-գրքեր է ձեռք բերել արտասահմանյան այցելությունների համար:

Պայմանագրում նշվում է, որ պատվիրվել է 105 հատ ֆոտոալբոմ.

Տեխնիկական բնութագրի համաձայն դրանք եղել են՝ Աշոտ Մուրադյան, ֆոտոալբոմ «Արմենիա», Երևան, 2017 թվական, Հրատարակիչ՝ «Կոլլաժ» ՍՊԸ, 2017 թ-ի չափսը ՝ 20 x 23.5, 144 էջ, նախագիծը և լուսանկարները՝ Աշոտ Մուրադյանի, ձևավորումը՝ Գևորգ Պապյանի, տեքստերը՝ Նունե Դիլանյանի, գունային, փափուկ կազմով: Ֆոտոալբոմը թարգմանված է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Պարտադիր պայման է նշվել, որ ապրանքը լինի չօգտագործված:

Ֆոտոալբոմներից յուրաքաչյուրի գինը 5000 դրամ է:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 525 հազար դրամ: 

Նշենք, որ գնումը կատարվել է դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել