ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում գումարվող կառավարության արտահերթ նիստի ժամանակ զեկույց կներկայացնի Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ, որից՝
- Շիրակի մարզին – 354,915.0 հազար դրամ
- Լոռու մարզին – 419,510.0 հազար դրամ
Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավարերում 54 ծրագրերի իրականցման համար:
Նույն ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42,973.0 հազար դրամ,որից՝
- Շիրակի մարզին – 31,773.0 հազ. դրամ
- Լոռու մարզին – 11,200.0 հազ. դրամ
2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր 1 միլիարդ 599 միլիոն 282 հազար դրամ ընդհանուր բյուջեով: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903 միլիոն 809 հազոր դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. դրամ:
Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222 միլիոն 654 հազար դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1, 939, 574,1 հազ. դրամ, որից
- Շիրակի մարզում – 1 միլիարդ 207 միլիոն 377 հազար դրամ
- Լոռու մարզում – 732 միլիոն 196հազար դրամ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1 միլիարդ 82 միլիոն 100 հազար դրամ:
USAID-ի կողմից Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1,486,9 մլն դոլար:
Տարածքային զարգացման պիլոտային ծրագրեր PRDP
ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման հետևյալ պիլոտային ծրագրեր.
1․ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում (750,000 ԵՎՐՈ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամ)։ Ծրագրի նպատակն է` ստեղծել զբաղվածության հնարավորություններ երիտասարդ գործազուրկ բնակչության կարողությունների զարգացման միջոցով, ընդլայնել մարզում առկա ՏՏ ընկերությունների գործունեությունը ընկերությունների վերապատրաստման միջոցով, և ավելի լավ դիրքավորել տեղական և միջազգային շուկաներում և ստեղծել նոր ՏՏ ընկերություններ։
2․ Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն (549 819,00 ԵՎՐՈ, Ամասիայի համայնքապետարան, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ) ։ Կստացվի 1,5 տ․ գառան բրդի թել, 4տ․ ոչխարի բրդի թել, 500 կգ բարձրակարգ կտոր։ Գառան բրդի թելը կօգտագործվի գործող և ստեղծվող փոքր ընկերությունների կողմից՝ պայուսակներ, հուշանվերներ, խաղալիքների և այլնի արտադրության համար։ Ներկայումս նշված թելը ներկրվում է Թուրքիայից։ Ոչխարի բրդի թելը կօգտագործվի կարպետագործության, թաղիքագործության և գորգագործության մեջ։
3․ Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը, որպես հիմնական նախապայման տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման համար (1,604,808 ԵՎՐՈ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» Լոռու, Սյունիքի, Արմավիրի)։ Ծրագրով նախատեսվում են՝ Ճամփեզրի կայանի ստեղծում Լոռու մարզում, որպես մարքեթինգային ենթակառուցվածքներ տեղական արտադրանքի և ծառայությունների համար, ձեռնարկատիրության խթանում, մասնավորապես՝
- «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների խթանման արշավներ:
- Ենթադրամաշնորհների տրամադրում կայուն նոր աշխատատեղերի համար և այլն:
4․ ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով (2,084,951.71 ԵՎՐՈ, Ֆլորենցիայի համալսարանի Իտալական ուսումնահետազոտական կազմակերպություն)։
Ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ներին ներկայացնել արևային էներգիայի տեխնոլոգիաները էներգախնայողության մեթոդների հետ միասին, կառուցել փորձնական արևային էներգիայի կայան՝ 1 Մվտ հզորությամբ, բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը կայուն էներգիայի պրակտիկայի վերաբերյալ և տարածաշրջանում ամրապնդել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները` մշակելու և իրականացնելու համար էներգաարդյունավետ և խնայողական միջոցառումներ: