Ի՞նչ գույք ու եկամուտներ է հայտարարագրել Վիգեն Սարգսյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը:

Վիգեն Սարգսյանը հայտարարգրել է.

  • 2 բնակարան. Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, Աբովյան փողոցում՝ 117 քմ,
  • 2 ավտոտնակ.  Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝35 քմ,
  • ավտոմեքենա. Toyota Corolla (2017 թ.):

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 9 միլիոն 424 հազար դրամ և 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից.  Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձից,  «Լույս» հիմնադրամից ստացված աշխատավարձից, «Ալեքսանդր» հյուրանոցից ստացված վարձավճարից: 85 հազար դոլարը նվիրատվություն է ստացվել Արամ Հովհաննիսյանից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո և 45 հազար դոլար:

Վիգեն Սարգսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ այժմ նա «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել