Բագրատունյաց փողոցում վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ. կասկածյալը կամավոր ներկայացել է իրավապահներին

Նոյեմբերի 27-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած վերք, ներքին արյունահոսություն, երիկամի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գագիկ Դ.-ն, որը հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի թիվ 54 հասցեում իրեն դանակահարել են:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Դ.-ին նույն օրը, ժամը 10.00-ին, նշված հասցեում դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1957 թ. ծնված Լևոն Ա.-ն:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 13.23-ին, Լևոն Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, այնուհետև ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել