Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Վերաքննիչ քրեական դատարանում այժմ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը որոշելու գործով դատական նիստը:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին:

Հայտարարվել է ընդմիջում մինչև 17:45:

Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ «նիստից հետո հետաքրքիր բացահայտումներ են սպասվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել