Սուրեն Պապիկյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 6-9-ը ներառյալ և 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարին կփոխարինի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել