Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող Հարություն Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը հայտնաբերվել է մահացած:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի վայրում հայտաբերվել է նաև ատրճանակ:

«Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել»,-նշեցին մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել