Պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին «Սարի Թաղի» դեպքերով քրեական գործի վարույթը կասեցնելու հիմնավորվածության հարցով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:

2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը և այդ հարցում հանրային վստահության բաղադրիչի առկայությանը Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ինչպես առանձին արտահերթ զեկույցով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ՝ արձանագրելով մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող խնդիրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել