«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հայտնի գաղտնալսված խոսակցությունը ներկայացվել է մոնտաժված և որ հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որ իրենց է ձեռնտու:
Իսկ իրականում նրանք բավական երկար են խոսել` մոտ 20 րոպե: Ավելին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննարկել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Ընդ որում` ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տվել կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, հիմնավորվածությունը»:
Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին սակայն, որ այժմ որևէ մանրամաս չեն կարող հայտնել, քննությունը է ընթանում:
Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության գործի նախաքննական մարմինը Քննչական կոմիտեն է: