Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի հասնելուց առաջ քաղաքացիներին աշխատանքի չընդունելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել

Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մինչև թոշակի անցնելու համար սահմանված տարիքին հասնելը քաղաքացիներին աշխատանքի չընդունելու համար սահմանված պատիժների մասին նոր օրենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ նախնական կենսաթոշակային տարիքի աշխատունակ մարդկանց աշխատանքի չընդունելու համար: Սահմանվել է տուգանք մինչև 200 հազար ռուբլիի չափով կամ մինչև 360 ժամ հարկադիր աշխատանք:

Նախնական կենսաթոշակային տարիք է համարվում 60 տարեկանը տղամարդկանց համար և 58 տարեկանը կանանց համար:

Ինչպես նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Պետդուման պետք է «ամեն ինչ անի, որպեսզի ապահովի աշխատող մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Հիշեցնենք, որ հուլիսին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության նորկայացրած օրինագիծը`առաջարկելով աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքը` մինչև 65 տարի տղամարդկանց և մինչեւ 63 տարեկան կանանց համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել