«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ում սահմանված են այն հիմքերը, որոնց առկայաության դեպքում տրամադրվում է ընտանեկան նպաստ։
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից: