Փոփոխություններ են կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքում:
Այսուհետ, քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում տեղում ստորագրություն տալու դեպքում քաղաքացու ստորագրության իսկության վավերացման համար անհրաժեշտ կլինի վճարել 100 դրամ:
Օրենքում կատարված փոփոխությունը ընդունվել է մարտի 23-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 9-ին:
Նշենք նաև, որ «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը օգոստոսի 2-ին լրացվել է նոր կետով, որի համաձայն քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ հայտարարության վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելու համար անհրաժեշտ կլինի վճարել ևս 100 դրամ: