Կառավարության նիստից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորին բերման ենթարկելու հարցին:
Նա նշել է, որ այդ գործընթացը մշտապես կատարվել է և ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթական չեն:
«Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելուց: Դա օրինական գործընթաց է և պայմանավորված է նրանով, որ այդ անձիք ունենում են զենքեր: Զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ»,-նշեց նա:
Օսիպյանը նշեց, որ Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորի հետ կապված խնդիրը շարասյունով երթևեկությունն է եղել, ոչ թե զենքը:
«Քաղաքացիներից բողոքներ ենք ստանում, որ նրանք շարասյունով երթևեկելով խոչընդոտում են երթևեկությանը: Այստեղ խոսքը 2-րդ մեքենայի մասին է: Ի՞նչ կարգավիճակ ունի 2-րդ մեքենան»,-նշեց նա: