Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նրա օգտին քվեարկել էր 74 պատգամավոր, դեմ էր եղել 10 պատգամավոր։