ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ հատկացված դրամաշնորհային միջոցների միջին տարեկան ծավալը կազմել է շուրջ 510 միլիոն դրամ: Տեղի են ունեցել մի շարք խախտումներ գնման գործընթացում:
• Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում իրականացվել են վեց կազմակերպությունների միջոցով՝ հստակ ոլորտային տարանջատմամբ։
• Պետական ռեգիստրի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի շտեմարանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ կազմակերպություններից մի քանիսը, ուղղակի կամ անուղղակի կերպով հանդիսացել են փոխկապակցված ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ:
• Ուսումնասիրության ընթացքում առավել ռիսկային է համարվել «Արի տուն» ամենամյա ծրագիրը, որի շրջանակում ստացված մասնակցության հայտերի և ՊՈԱԿ-ի կողմից պատվիրված ծառայության շահառուների թվաքանակի միջև առկա է եղել մեծ անհամապատասխանություն:
• Տարիներ շարունակ պատվիրվել է հաղորդաշարի պատրաստման և հեռարձակման ծառայություն, որը, սակայն, փաստացի չի մատուցվել:
