Որպես ժառանգություն թողել եք մի տարբերակ, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները․ Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուապատասխանի ժամանկ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով Արցախի հարցի մասին։

«Ո՞ր փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ասում եք՝ բանակցվել է միայն հող հանձնելու մասին»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Ի պատասխան հարցին, վարչապետը նշեց․ «Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ-ի կարգավիճակի հարցը։ Եվ դուք դա գիտեք։ Եվ վերջին տարիներին, ինչքան մոտեցել ենք մենք 2018 թ-ին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ավելի ու ավելի մի կողմ է մղվել։

Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա։ Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել