Ես 99,9 տոկոսով համոզված եմ, որ մեր կառույցը չի գաղտնալսել․ Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցը գաղտնալսելուց հետո ԱԱԾ-ում պաշտոնակությունն դեռևս չեն սպասվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան Իրավաբան․net-ի հարցին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չէ, եթե պարզվի հետագայում, որ մերոնք սրա հետ որևէ կապ ունեն, անպայման։ Այս կառույցում աշխատում են հազարավոր մարդիկ, և կարող են լինել 1-2 դավաճաններ, որոնք կարող են անել այն՝ ինչ-որ արել են։ Բայց ես 99,9 տոկոսով համոզված եմ, որ մեր կառույցը չի գաղտնալսել։ Մեծ գումարներ ունեցող մարդիկ կարող են տալ մի քանի տասնյակ միլիոն դոլար և գնել։ Որ մենք ասում ենք ԱԱԾ-ն կարող է միայն լսել, ինչու՞, որովհետև ԱԱԾ-ն ունի համապատասխան տեխնիկան, բայց եթե ունես անսահմանափակ ֆինանսական միջոցներ, կարող ես գնալ գնել այդ տեխնիկան ու այդ գաղտնալսում իրականացնել»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Այս մասին Իրավաբան․net-ի հարցին։

Ի պատասխան նույն հարցին, թե արդյո՞ք կասկածներ կան ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ ՀՔԾ-ն գաղտնալսելու հնարավոր չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել