Սեպտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ առաջին սպայական կոչումներ հաձնեց 12 քաղաքացիների` շնորհավորելով նրանց ոստիկանական մեծ ընտանիք մուտք գործելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության լեյտենանտի կոչումները ստանալուց անմիջապես հետո նրանք ծառայության կանցնեն ոստիկանության Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում, նաև Ճանապարհային ոստիկանությունում: