«Երկիր ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից:
«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի եւ գործի անհամապատասխանությունը։
Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին եւ լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝
Մարինա Խաչատրյան
Խաչատուր Շահբազյան
Կոնստանտին Ղարիբյան
Աստղիկ Պետրոսյան
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում՝ փետրվարի 13-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին: