Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/08/ad897d56aa23ddf1add9860b4d6a9d1ee994a0ed.jpeg)
Այնուհետև Անգելա Մերկելը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: