Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին որոշումը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղափար կար ավելի շուտ հրավիրել արտահերթ նիստը, բայց ՀՀ ԱԺ նախագահի հետ զրույցից հետո ավելի նպատակահարմար համարվեց Օգոստոսի 28-ը, երբ պատգամավորները վերադարձած կլինեն արձակուրդից։