Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ են  առաջարկվում։

Ներկայումս, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տիպային պայմանագրի հիման վրա, բացառությամբ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:

Վերոգրյալ դրույթի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի նոյեմբերի 6-ին ընդունվել է «Առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նպատակը, ըստ էության, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի միջև հարաբերությունների հնարավորինս հստակեցումն ու տվյալ ոլորտում վաճառողների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովումն էր։

Հաշվի առնելով վերոգրյալը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների կողմից բարձրաձայնած խնդիրները, որոնք ի հայտ են եկել  իրավակիրառ պրակտիկայում՝ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և առավել մանրամասն սահմանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և վաճառողի իրավունքներն ու պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել