Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում.
«Ընկերներ, արձակուրդիս դեռևս մի քանի օր կա: Ժամանակը, որն անցկացրեցի համեմատաբար հանգիստ, ամրապնդեց կարևոր որոշումս: Ես որոշեցի դադարեցնել դիվանագիտական աշխատանքը:
Այս որոշումը վաղուց էր հասունացել, և փոքրիկ գաղտնիք բացեմ՝ վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին էր, սակայն միշտ մերժում եմ ստացել և խնդրանք՝ շարունակել Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումը:
Եվ բանն այն չէ, որ ես այս պաշտոնում երկու լիարժեք ժամկետով աշխատել եմ և վաղուց անցել եմ այս պատասխանտու պաշտոնում մնալու բոլոր հնարավոր վերջնաժամկետները: Բանն այն է, որ որ Հայաստանում այժմ որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ ժամանակն է երիտասարդների համար աճի և ռեալիզացիայի ճանապարհ բացելու:
Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»: