ԱՆ քրեակատարողական ծառայությունից պարզաբանում են տարածել Մանվել Գրիգորյանի բանտախցիցում կատարված լուսանկարի վերաբերյալ.
«Սույն թվականի օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»:
Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ քրեակատարողական հիմնարկի խցում նստած: