Հրդեհը մեկուսացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղը (5 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել