Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է կենտրոնական ենթակայության մի շարք զորամասեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը և հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության հետագա անելիքների համալիրը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն