ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս նկատվել են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել:
Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 16:40-ի դրությամբ խափանումը վերացվել է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: