Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

Ոչ առևտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝

  1. ներպետական և միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյոք դրանց առարկա գույքը ծախսվել է կազմակերպության նպատակներին համապատասխան.
  2. կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ Օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան՝
  • ֆիզիկական անձի համար անձը հաստատող փաստաթղթի կամ բացառապես լուսանկարով` պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը,
  • իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի կամ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն), գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ.
  1. հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.
  2. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև քրեական հետապնդում իրականացնող մարմինները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել